Խորվաթիայի պատմական թանգարան
Խորվաթիայի պատմական թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմության թանգարան |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Գորնի Գրադ — Մեդվեշչակ |
Վայր | Գրադեց |
Հասցե | ulica Matoševa, 910000 |
Հիմնադրվել է | 1846 |
Հավաքածուի չափս | 300 000 արխիվային միավոր[1] |
Կայք | hismus.hr/en(խորվ.)(անգլ.) |
Խորվաթիայի պատմական թանգարան (խորվ.՝ Hrvatski povijesni muzej), Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ քաղաքում գտնվող պատմության պետական թանգարանը խորվաթական պատմության առարկաների և նյութերի նշանակալի հավաքածու է, երկրի գիտահետազոտական և մշակութային կենտրոն։
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը՝ Վոյկովիչ-Օրշիչ-Ռաուխի պալատը (խորվ.՝ Vojković-Oršić-Rauch), համարվում է Զագրեբի և ողջ երկրի բարոկկո ոճի ամենաարժեքավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին։ Պատմության ընթացքում պալատում բնակվել են մի քանի հարուստ խորվաթ ընտանիքներ և այն բազմիցս փոխել է սեփականատերերին մինչև 1930-ական թվականներին քաղաքապետարանը այն գնել է վերջին սեփականատիրոջից։ Հետագայում շենքը համարվել է քաղաքապետարանի նստավայրը, իսկ 1959 թվականից շենքի մի մասը հատկացվել է Խորվաթիայի պատմության թանգարանին։ Թանգարանային հաստատության աշխատանքային ռեժիմը[2]՝
- Երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 10:00-18:00
- Շաբաթ և կիրակի՝ 10:00-13:00
- Փակ է տոնական օրերին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զագրեբի Խորվաթիայի պատմության թանգարանը համարվում է 1846 թվականին հիմնադրված Խորվաթիայի Ազգային թանգարանի իրավահաջորդը։ 1959 թվականին Վոյկովիչ-Օրշիչ-Ռաուխի պալատում տեղակայվեց Խորվաթիայի պատմության թանգարանը։ Խորվաթիայի անկախացման հետ միասին 1991 թվականին վերջինս միավորվեց Հեղափոխության թանգարանին (խորվ.՝ Muzej revolucije naroda Hrvatske), այնուհետև կազմավորվեց նոր թանգարանային հաստատություն՝ Խորվաթիայի պատմական թանգարանը, որը համարվում է երկրի պատմության գլխավոր թանգարանը։ Բացի Մատոշևի փողոցում գտնվող բարոկկո պալատից, Խորվաթիայի պատմական թանգարանի ցուցադրությունների մի մասը տեղակայված է Իվան Մեշտրովիչի տաղավարում (խորվ.՝ Meštrovićev paviljon): Բացի այդ, թանգարանն ունի գրադարան, իրականացնում է գիտահետազոտական և հրատարակչական գործունեություն։ Թանգարանի կազմում գործում է մասնաճյուղ՝ Իվան Գորան Կովաչիչի հուշահամալիրը Լուկովդոլ (խորվ.՝ Lukovdol) գյուղում։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիայի պատմության թանգարանի ֆոնդերում հաշվառված է շուրջ 200000 ցուցանմուշ։ Թանգարանի հավաքածուները ընդգրկում են 15 բաժիններ՝.
- փաստաթղթերի հավաքածու № 1
- փաստաթղթերի հավաքածու № 2
- 20-րդ դարի արվեստի ստեղծագործությունների հավաքածու
- Սրբազան հավաքածու
- Լուսանկարների, ժապավենների ևնեգատիվների հավաքածու
- զինանիշագիտական-կնիքագիտական հավաքածու
- սառը զենքի հավաքածու
- քարե հուշարձանների , դրամագիտական և հնագիտական արվեստի հավաքածուներ
- պարգևների, մեդալների, պատվո նշանների և կրծքանշանների հավաքածու
- կենցաղի առարկաների հավաքածու
- գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության հավաքածու
- խառը հավաքածու
- հրազենի հավաքածու
- դրոշների և պաստառների հավաքածու
- համազգեստի հավաքածու
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.hismus.hr/hr/o-muzeju
- ↑ «Տեղեկություններն ըստ թանգարանի կայքի». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորվաթիայի պատմական թանգարան» հոդվածին։ |